Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մարդիկ մի տեսակ սպասողական վիճակում են

Մարդիկ մի տեսակ սպասողական վիճակում են
27.06.2008 | 00:00

ՈՉ ԱՅՆՔԱՆ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԸ, ՈՐՔԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ-ՄԱՔՍԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
Եթե վեց ամիս առաջ շատերը շունչները պահած սպասում էին նախագահական ընտրությունների և դրանից հետո տեղի ունեցած գործընթացների արդյունքներին, ապա այժմ գրեթե բոլորն են սպասում տնտեսական բարեփոխումների անդրադարձին։ Ինչպե՞ս կդասավորվեն գործընթացները տնտեսական դաշտում, կհաջողվի՞ արդյոք կառավարությանն իր իսկ կողմից կնքած «հավակնոտ» ծրագիրն իրականություն դարձնել գոնե 30%-ով, թերևս սա է ամենակարևոր խնդիրը տնտեսության զարգացման հարցում։ Սակայն ժամանակից առաջ չընկնենք և կանխատեսումներ չանենք, ինչը հաճախ անշնորհակալ գործ է։
Այն, որ տնտեսական բարեփոխումները ժամանակի պահանջ էին, փաստ է, սակայն չբացառենք, որ դրանք նախ և առաջ ունեին քաղաքական դրդապատճառներ, ինչը բնական է տնտեսության և քաղաքականության խաչմերուկում։ Եվ քանի որ դրանք խիստ սերտաճած են, ապա փորձեցինք ճշտել, թե իրականում մարտի 1-ի դեպքերն ինչ ազդեցություն են թողել տնտեսության վրա։ Դեռևս ապրիլին ՀՀ ԿԲ-ն տեղեկացրել էր, որ Հայաստանի բանկային համակարգում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և բանկերն աշխատում են լիարժեք։ Երկրի գլխավոր բանկի տեսակետը չէր փոխվել և այս պահի դրությամբ։ Գուցե և ԿԲ-ն, հանդիսանալով պետական կառույց, այսինքն` իշխանության մի մաս կազմելով, անկեղծ չլինի իր պատասխանի մեջ, մտածեցինք մենք և դիմեցինք մի քանի խոշոր առևտրային բանկերի։ «Մարտի 1-ի դեպքերից հետո առայսօր որևէ զգալի փոփոխություն բանկային բիզնեսում չի նկատվել, ինչն արծարծված է նաև մեր եռամսյակային հաշվետվություններում»,- ասաց «ՎՏԲ-Հայաստան» բանկի հասարակայնության հետ կապի ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանը։ Իսկ «Հայբիզնեսբանկի» նախագահ Արա Կիրակոսյանը նշեց. «Բանկային գործարքները չեն նվազել, աշխատանքները բնական ընթացքի մեջ են, ինչը կարելի է ասել նաև արտերկրի վարկավորման ծրագրերի իրականացման գործընթացի մասին»։ Մի խոսքով, եթե ամփոփենք տարբեր բանկերի հետ ունեցած մեր զրույցը, ապա կարելի է ասել, որ նրանց պատասխանը մեկն է` մարտի 1-ի դեպքերն ազդեցություն չեն թողել իրենց բիզնեսի վրա։
Տնտեսության վրա ազդեցության ամբողջական պատկերն ունենալու համար դիմեցինք ՀՀ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանին։ Նրա պատասխանը կարճ էր և «համոզիչ». «Ինձ չզանգեք»,- ասաց Արսեն Ղազարյանը և կախեց լսափողը։ Գուցե և արդյունաբերողների միության նախագահը վերջին ամիսներին սովորել է միայն պաշտոնատար անձանց հետ զրուցել և միմիայն բարձր ամբիոններից արտահայտել իր կարծիքը։ Իսկ մեր զանգը նրան ստիպեց իջնել իր բարձունքից ու վիրավորվել։ Իր խնդիրն է։ Եվ քանի որ արդյունաբերության ոլորտի իրական ներկայացուցիչները գործարարներն են, դիմեցինք մի քանիսին։ Մեր զրուցակիցների մի մասը համաձայնեց ներկայանալ, մյուս մասը` ոչ։ Եթե սրան հավելենք, որ նրանց պատասխանները գրեթե նույնն էին, այդ իսկ պատճառով դրանք ներկայացնում ենք առանց անուն-ազգանունների։ «Անշուշտ, քաղաքական գործընթացներն իրենց հետևից առաջացնում են տնտեսական դաշտում նոր մոտեցումներ. դրանք կարող են լինել դրական և բացասական` կախված քաղաքական իրավիճակից։ Ասել, որ մարտի 1-ի դեպքերն ուղղակիորեն բացասական ազդեցություն են ունեցել արտադրության վրա, ճիշտ չի լինի, բայց և ամբողջությամբ բացառել ներկա քաղաքական իրավիճակի ազդեցությունը, նույնպես սխալ է։ Բոլոր դեպքերում, այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ տնտեսությունում չեն նկատվում։ Անկեղծ ասած, մենք ավելի շատ հետաքրքրված ենք հարկային և մաքսային բարեփոխումների հետ կապված հարցերով։ Սա այն ոլորտն է, որը թերևս ուղղակիորեն անդրադարձ է ունենում մեր գործունեության վրա, և կարծում ենք` այսօր բոլորս պետք է մեր մտահոգությունն ու տեսակետը հայտնենք, դրանք ներկայացնենք պատշաճ մակարդակով, և, ինչն ավելի կարևոր է` կատարվող փոփոխությունների տերը լինենք։ Եվ չարչրկված հավասար դաշտ ասվածը իրականություն դառնա»։
Հետաքրքիր պատկեր էր առևտրի ոլորտում։ Առաջին հերթին մենք զրուցեցինք սուպերմարկետներ ներկայացնող ընկերությունների ղեկավարների հետ։ Վերջիններս ընդգծեցին, որ ոչ այնքան մարտի 1-ի դեպքերը, որքան վերջին մի քանի ամիսներին ընթացող մաքսային և հարկային բարեփոխումներին վերաբերող քննարկումներն ազդեցություն են թողել սպառողական շուկայի վրա։ Նրանք մասնավորապես ընդգծեցին. «Հարկային և մաքսային կառույցների կողմից այժմ իրականացվող քաղաքականության և այդ ոլորտում բարեփոխումներին միտված քննարկումների արդյունքում զգալիորեն նվազել է առևտուրը` շուրջ 30%-ով։ Գուցե այն, ինչ փորձում է անել կառավարությունը, հետագայում դրական զարգացումներ գրանցի, սակայն այս պահին այն, ինչ կատարվում է, անհասկանալի է ու անորոշ։ Մարդիկ մի տեսակ սպասողական վիճակում են»։ Նկատենք, որ առևտրի նվազման մասին նշեցին նաև սովորական խանութներում։ Սպառողական շուկայում առկա առևտրի դինամիկան ամփոփ ունենալու համար դիմեցինք ՀՀ առևտրականների միության ղեկավար Ցոլակ Գևորգյանին. «Այս պահին մարտի 1-ի դեպքերի ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություն չենք կատարել։ Առանց ուսումնասիրության արդյունքների որևէ հստակ բան չեմ կարող ասել»,- և խորհուրդ տվեց հարցի պատասխանը ստանալ խանութներից։
Եթե ամփոփենք մեր զրույցների արդյունքները, ապա ակնհայտ է, որ տնտեսական դաշտը սպասողական վիճակում է։ Սրա մասին փաստում են նաև ներմուծողները։ Իսկ դա նշանակում է, որ կառավարությունն իրավունք չունի սխալվելու, հակառակ դեպքում նրա կոպիտ սխալը կարող է նոր սոցիալական, ասել է` քաղաքական խնդիրներ առաջացնել։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 9771

Մեկնաբանություններ